«Հաջորդը կլինի ինքնաթիռը». Վարազդատ Հակոբյանը ձեռքով տեղաշարժել է վերամբարձ կռունկը

Ուժային եռամարտի փաուերլիֆթինգի աշխարհի կրկնակի չեմպիոն, «Դյուցազնագիրք» Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների գրքի կրկնակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը ձեռքով տեղաշարժել է վերամբարձ կռունկը: Համապատասխան տեսանյութը Հակոբյանը տրամադրել է ԼՈւՐԵՐ.com-ին:

Մեզ հետ զրույցում հայ մարզիկը նշեց, որ պատրաստվում է հաջորդ անգամ ձեռքով ինքնաթիռ տեղաշարժել:

Նշենք, որ Հակոբյանը 2018 թվականին «Դյուցազնագրքում» գրանցվել է 260-կիլոգրամանոց ծանրաձողը պոկելու համար՝ սահմանելով եռամարտի նոր ռեկորդ՝ գերազանցելով իր նախորդ ռեկորդը՝ 250-կիլոգրամանոց արդյունքը։

Spread the love
  •   
  •   
  •