ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Իջևանում բացվել է կարի արտադրամաս:
«Սիրելի հայրենակիցներ, ինչպես խոստացել էի, Իջևանում բացվեց կարի արտադրամաս, որի արդյունքում կբացվի մոտ 135 աշխատատեղ։ Արտադրամասում այս պահի դրությամբ աշխատում է մոտ 78 մարդ։
Ուզում եմ նաև տեղեկացնել, որ կարի արտադրամասը զարգանալու պոտենցյալ ունի, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում կստեղծվեն նոր աշխատատեղեր։
Ինձ նաև խոստացան, որ կարի արտադրամասեր կհիմնվեն Տավուշի այլ բնակավայրերում ։
Այս պահին աշխատանքներ են տարվում Ազատամուտ համայնքում կարի արտադրամաս հիմնելու ուղղությամբ, որը սկզբնական շրջանում կունենա 50, իսկ 6 ամսվա ընթացքում՝ 150 աշխատատեղ»,-նշված է գրառման մեջ։
Սիրելի հայրենակիցներ, Իջևանում բացվեց կարի արտադրամաս, որի արդյունքում կբացվի մոտ 135 աշխատատեղ։ Արտադրամասում այս պահի…
Posted by Sipan Pashinyan / Սիփան Փաշինյան on Sunday, May 17, 2020