20 զինծառայողներ նոր բնակարաններ են ստացել

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մասնակցել է Ագարակ քաղաքում շահագործման հանձնված բնակելի շենքի բացման արարողությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«20 զինծառայողներ ստացան ծառայողական բնակարաններ։ Շնորհավորում ենք բոլորին և մաղթում ենք, որ բոլոր զինծառայողները ունենան նման հնարավորություն»,-նշել է նա եւ հրապարակել լուսանկարներ:

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր մասնակցեց Ագարակ քաղաքում շահագործման հանձնված բնակելի շենքի բացման…

Posted by Արծրուն Հովհաննիսյան on Tuesday, December 25, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ