Նիկոլ Փաշինյանը Փաշինյանը բացահայտել է տարվա ամենամեծ սենսացիաներից մեկը

Ըստ էության, կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցության իմաստն իսկապես շատ հստակ արձանագրված է՝ քաղաքական այն իրավիճակը, որ կա Հայաստանի Հանրապետությունում, ամենակարևոր նշանակությամբ, նոր հնարավորությունների ստեղծումն է մարդկանց, տնտեսվարողների, բիզնես գործունեության համար:

Կենտրոնական բանկի և բանկային համակարգի գործունեության և կառավարության հետ համագործակցության հիմնական իմաստը պետք է լինի, որ այդ քաղաքական հնարավորությունները՝ դե յուրե հռչակված և քաղաքական առումով իսկապես գոյություն ունեցող հնարավորությունները՝ դե ֆակտո հասանելի լինեն մարդկանց: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կենսունակ գաղափարներն իսկապես պատշաճ, տրամաբանական ֆինանսավորում ունենալու հնարավորություն ստանան: Այս գործում իսկապես դժվար է գերագնահատել կառավարության, Կենտրոնական բանկի և ընդհանրապես բանկային համակարգի համագործակցությունը:

Մենք այս ընթացքում մի քանի անգամ քննարկումներ ենք ունեցել բանկային համակարգի ներկայացուցիչների հետ, ըստ էության, ձևավորել ենք օրակարգ, կոնկրետ հարցեր, որոնց լուծումները պետք է բերեն մեր հռչակած նպատակների իրագործմանը: Համոզված եմ, որ 2019 թվականին այս տրամաբանությունը նոր թափ և ուժ է ստանալու: Բոլոր առումներով 2018 թվականի համար նախատեսված գործերն արված են, և, հետևաբար, 2019 թվականը հենց առաջին աշխատանքային օրից կարող ենք սկսել նոր թափով, նոր էներգիայով, նոր օրակարգով և, իհարկե, համապետական և ժողովրդական նոր ամբիցիաներով: Հույս ունեմ, որ Հայաստանի բանկային համակարգը կկարողանա աջակից և նեցուկ լինել պետական և ժողովրդական այդ հավակնությունների, նպատակների, իղձերի իրականացմանը:

 

Շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ, շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կառուցողական և արդյունավետ համագործակցության համար: Համոզված եմ, որ 2019 թվականին այդ եռանդը, համագործակցությունը և, իհարկե, արդյունքները կկրկնապատկվեն և կեռապատկվեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ