Նատալյա Օրեյրոն կժամանի Հայաաստան և առաջին անգամ համերգ կտա Երեւանում

Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալյա Օրեյրով համերգ կունենա Երեւանում: Նա հանդիսատեսին կներկայանա 2019 թ. ապրիլի 7-ին: Համերգը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

41-ամյա Օրեյրոն հայաստանցիներին հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից: Նա առաջին անգամ է ելույթ ունենալու Հայաստանում: Հետխորհրդային երկրներից նա հաճախ լինում է Ռուսաստանում, համերգներ ունենում այնտեղ:

Երեւանյան համերգի տոմսերն արժեն 5000-50 000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:

աղբյուրը՝  armtimes.com

Spread the love
  •   
  •   
  •   
  •