Ինչպես հայտնի է, մայիսի 18-ից դիմակներ կրելը պետք է պարտադիր լիներ հասարակական տրանսպորտում և մետրոյում, իսկ արդեն մայիսի 25-ից՝ բոլոր հանրային վայրերում՝ բաց և փակ։ Սակայն դիմակներ կրելու կարգում փոփոխություններ են եղել եւ արդեն բաց տարածքներում պարտադիր է ոչ թե դիմակներ կրելը, այլ պարզապես դրանց առկայությունը։
Այսինքն, մայիսի 18-ից բոլոր տարածքներում, այդ թվում՝ հասարակական տրանսպորտում պարտադիր կլինի դիմակներ կրելը, իսկ ահա բաց վայրերում պարտադիր է լինելու դիմակի առկայությունը: Այսինքն՝ քաղաքացին պետք է դիմակ ունենա, բայց կրելն այլևս պարտադիր չէ:
Միևնույն ժամանակ նկատենք, որ կարգը նույնն է մնացել մյուս բոլոր վայրերի պարագայում և խանութ, սրճարան կամ հասարակական այլ վայր այցելելիս դիմակ և ձեռնոց կրելւ պարտադիր է՝ թե՛ այցելուների, թե՛ աշխատակիցների համար։
Հիշեցնենք, որ երեկ բաց վայրերում դիմակ կրելու մասին որոշումը լայնորեն քննարկվել էր Ազգային ժողովում և օրինակ պատգամավորները զարմացել էին, թե ինչպես կարող են դրսում դիմակ կրել, զբոսնել և դրանով պաղպաղակ ուտել։