«Կառուցողական է ոչ թե Արցախի հարցում Ալիևի դիրքորոշումը, այլ…». վարչապետ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թափանցիկ և ազնիվ է համարում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումների մթնոլորտը։ Այդ մթնոլորտը, սակայն, որևէ գործնական արդյունքի դեռ չի հանգեցրել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ինքը՝ Փաշինյանը։

Նա բացատրում է, որ «կառուցողական» ասելիս նկատի ունի ոչ թե Արցախի հարցում Ալիևի և ադրբեջանական կողմի դիրքորոշումը, այլ իրենց հանդիպումների մթնոլորտը։

Փաշինյանը պնդում է, որ եթե դիրքորոշումը կառուցողական լիներ, ապա առաջընթացի հնարավորություն կլիներ։

Փաշինյանը անդրադարձավ նաև այս հարցում քննադատություններին ու նշեց, որ իր հայտարարությունները մեկ Ադրբեջանն է քննադատում, մեկ էլ՝ «հայտնի շրջանակները»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ