«Մի տեսանելի տեղում տատու արա, որ հիշես». Աշոտյանը՝ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչ է նշանակում «մի կաշկանդեք մեզ բանակցային սեղանի շուրջ», Նիկոլ։

Ուրեմն դու համառորեն խուսափես հրապարակավ հայտարարել, որ բացառում ես Արցախյան խնդրի փուլային տարբերակը, դու երբեւէ չհայտարարես, որ Արցախը չի լինելիւ Ադրբեջանի կազմում, մեզ էլ ասես՝ «չկաշկանդե՞ք»։

Մեր թողած բանակցային ժառանգությանն անուն կպցնես ու հրաժարվես, սակայն ինքդ դիվանագիտական ճակատում որեւէ ձեռքբերում, արդյունք չգրանցես ու փլուզես մեր բանակցային դիրքերը, մեզ էլ ասես «չկաշկանդե՞ք»։

Ուրեմն մի տեսանելի տեղում տատու արա, որ հիշես։ Արցախի հարցով ցանկացած ոչ հայանպաստ լուծում տալու փորձերդ ժողովուրդը ոչ միայն կաշկանդելու է, այլեւ հեռացնի քեզ իշխանությունից»։

Ի՞նչ է նշանակում «մի կաշկանդեք մեզ բանակցային սեղանի շուրջ», Նիկոլ։Ուրեմն դու համառորեն խուսափես հրապարակավ…

Posted by Armen Ashotyan on Saturday, May 16, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ