ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հանրակրթական ուսումնական գործընթացին, հայտնեց, որ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի ՀՀ-ում հեռավար կրթության համակարգի ամբողջական ենթակառուցվածք ունենանք մինչև աշուն.
«Քանի որ մեծ հավանականություն կա, որ մենք աշնանը նույնպես կորոնավիրուս ենք ունենալու, ուստի ուսումնական գործընթացը պետք է չխաթարվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց մամուլի ասուլիսը:
Փաշինյանը 8–րդ անգամ է մեծ ասուլիս տալիս, առաջին անգամ առցանց՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում։
Վարչապետը նախ ներկայացնում է ավանդական 100 փաստը՝ նոր Հայաստանի մասին, ապա՝ պատասխանում լրագրողների հարցերին։
Լրատվամիջոցները վարչապետին նախապես 69 հարց են ուղղել։