Շատ լավ լուր մեր զինծառայողների համար

Ուրախ լուր

Առաջնագծում տեղադրվել է 23 նոր մարտական կրակային դիրք։

Տեղադրվել է արևային էներգիայով սնուցվող 330 վահանակ։

Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով։

Շարունակվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների պայմանագրայիններով փոխարինման գործընթացը, և պայմանագրային զինծառայողների թիվը աճել է 4.1 %-ով։

Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարք, ջերմատեսիլ, ցերեկային եւ համակցված տեսախցիկներ։

Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել է 148 մարտական դիրք։

Մշտական ջրով ապահովվել է 235 դիրք։ Դիրքերում զինվորներին տրամադրվում է նաև շշալցված ջուր, ինչը անվտանգային մի շարք հարցեր լուծելուց զատ նաև որակական առաջընթաց է։

Սննդի մատակարարման նոր ծառայությունից օգտվում են ժամկետային զինծառայողների 80%-ը, նախատեսվում է մինչև տարեվերջ նշված ծրագրում ներառել զինված ուժերի բոլոր զորամասերը և մարտական դիրքերը։

Զինծառայողների արձակուրդ գնալու տրանսպորտային փոխհատուցման չափերը ավելացել են։

Պայմանագրային և սպայական կազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունները ևս կիրականացվեն ամբողջությամբ պետության հաշվին։

Զինծառայողին բնակարան վարձակալելու դիմաց փոխհատուցումը կտրվի զորամասի հրամանատարի հրամանով։

Այս մասին իր ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ