Հարցում. Կո՞ղմ եք պարտադիր դիմակ կրելուն

Պաշտպանիչ դիմակներն այսօրվանից արդեն դեղատներում ամենապահանջվածն են։ Պարետի որոշմամբ երկուշաբթիից դիմակների առկայությունը հանրային բաց տարածքներում պարտադիր է: Առանց դիմակ չի թույլատրվի առևտուր անելը, տրանսպորտ, մետրո, անգամ՝ մարզասրահ մտնելը։

Պաշտպանիչ դիմակները պարտադիր են նաև մանկապարտեզների, խանութների, գեղեցկության սրահների աշխատողների, վարորդների համար, դրանք 3 ժամը մեկ փոխելը՝ նույնպես: Բացառություն են հանրային սննդի վայրերը, որտեղ միայն անձնակազմն է պարտավոր մշտապես դիմակ կրել։

Ոստիկանության լրատվականի փոխանցմամբ՝ իրենք են հետևելու կանոնների պահպանմանը, խախտողների նկատմամբ էլ վարչական տուգանքներ կիրառելու՝ 100-250 հազար դրամի չափով։

Խանութների դռներին բազմաթիվ են ցուցանակները՝ մուտքը միայն ձեռնոցներով ու դիմակով: Կոսմետիկայի խանութի վաճառողուհի Ֆլորան ասում է՝ կողքի խանութը փակվելուց հետո գրառումը կյանքի են կոչում: Երկուշաբթիին վաղուց է պատրաստ՝ երբ միանգամից երկու դիմակ ձեռք բերեց։

Թորոսյանի խոսքով, այնուամենայնիվ, դիմակների էֆեկտիվությունն ապացուցված է եւ կոնկրետ օրինակ բերեց՝ եթերում դիմակ կրելով. «Եթե խոսքը բաց տեղ, պարզապես իրար կողքի կանգնած 1–2 մետր հեռավորության վրա դիմակով խոսելուն է վերաբերում եւ առանց դիմակի, ապա այո, միգուցե դիմակը ոչինչ չփոխի, բայց եթե խոսքը հասարարական տրանսպորտում կամ որեւէ փակ վայրում դիմակ կրելուն է վերաբերում, դիմակը պաշտպանում է շատ մոտ շնչելուց եւ ամենակարեւորը՝ ձեռքերը բերանին, քթին եւ աչքերին հպելուց։ Հետեւաբար այդ ամենը, ինչ ասվել է, ունեցել է նպատակ եւ ոչինչ չի չեղարկվել, եթե հիմա ինձ ընտրության առաջ դնեն, ասեն ունես 10 դիմակ, կտաս 10 սովորական քաղաքացո՞ւ, թե՞ բուժաշխատողի, պատասխանը միշտ լինելու է 10 բուժաշխատողի, բայց քանի որ մենք ունենք հասանելիություն դիմակների եւ խնդիր ունենք տարածումը մեր նոր կենսակերպի շնորհիվ կանխելու, ապա այո, դիմակ կրելու պարտադիր պահանջը շատ կարեւոր է»։

Spread the love
  •   
  •   
  •