«ՈՉ ՄԱՐՏ, ՈՉ ԱՊՐԻԼ ամիսներին ես ոչ մի լումա պարգեւատրում չեմ ստացել»․ Էրիկ Գրիգորյան

Շրջակա  միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երկու տարի չեմ արձագանքել տարբեր լրատվամիջոցներով իմ հասցեին հնչող բազմաթիվ ստահոդ եւ պատվիրված հոդվածներին, քանի որ համոզված եմ եղել, որ եթե պայքարում ես գործող ստատուս քվոները քանդելու դեմ, քո դեմ են անտառագողերը, ապօրինի ջրօգտագործողները, չինովնիկների, տարբեր հանքերի եւ ՀԷԿ-երի կողմից սնվող տարբեր ՀԿ-ները եւ նախաձեռնությունները, միլիոնավոր դոլարներ ծախսող եւ անօգուտ զեկույցներ գրող որոշ միջազգային ծրագրերը, պատվերով հոդվածներ գրող լրատվամիջոցները եւ բոլոր այն խմբերը, որոնք այս կամ այն կերպով օգուտ ունեին նախկին վիճակից.

Այսօր տեսնում եմ հերթական պատվիրված հոդվածը, որտեղ նշվել է, որ ես պարգեւատրել եմ ինձ պաշտոնաթողությունից առաջ իսկ մնացած գումարն էլ գրպանս եմ դրել։

ԱՆԱՄՈԹ ՍՈՒՏ

ՈՉ ՄԱՐՏ, ՈՉ ԱՊՐԻԼ ամիսներին ես ոչ մի լումա պարգեւատրում չեմ ստացել, դեռ ավելին մարտ ամսվա համարյա ամբողջ աշխատավարձիս համարժեք գումար փոխանցել եմ կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին իսկ մնացած մասն էլ տարբեր կարիք ունեցող անձանց։

Հ.Գ. Իսկ նախարարությունում ինչպես միշտ՝ պարգեւատրվել են այն բոլոր անձինք, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում Հայաստանը ավելի լավ երկիր դարձնելու համար։

Երկու տարի չեմ արձագանքել տարբեր լրատվամիջոցներով իմ հասցեին հնչող բազմաթիվ ստահոդ եւ պատվիրված հոդվածներին, քանի որ…

Posted by Erik Grigoryan — Էրիկ Գրիգորյան on Friday, May 15, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ