Ինչպես է Պուտինը եկել իշխանության. YouTube-ում սենսացիոն տեսանյութ է հրապարակվել

Վիտալի Մանսկիի «Պուտինի վկաները» վավերագրական ֆիլմն արգելված է Ռուսաստանում: Ֆիլմի հիմքում 2000թ.-ին ռեժիսորի կողմից նկարահանված Պուտինի նախընտրական ժապավենից պահպանված արխիվային կադրերն են:

Սյուժեի կենտրոնում մեկ օր է՝ մարտի 25-ը: Այդ օրը կայացել են Ռուսաստանի նախագահական արտահերթ ընտրությունները, քանի որ Ամանորի նախաշեմին Բորիս Ելցինը կամովին հրաժարվել էր իշխանությունից:

Մանսկին փորձում է գտնել այն հարցերի պատասխանները, որոնք 18 տարի անց կանգնել են այդ նախընտրական քարոզչության մասնակիցների առաջ: Ամենակարևորն այն է, թե ինչու Պուտինի նախընտրական շտաբի անդամների մեծամասնությունը անցավ ընդդիմության շարքերը, ինչի է վերածվել Ռուսաստանը նրա օրոք և այլն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ