ՀՀ Կոռայքի մարզպետ ֆՌոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում, որ Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք:
«Մայիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 424 հաստատված դեպքեր, որից առողջացել են 186 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է: Առո՛ղջ եղեք», – գրել է Կոտայքի մարզպետը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 184 նոր դեպք և 94 առողջացած։
Մայիսի 15-ի ժամը 10:50-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2304 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 37476 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 184 նոր դեպք և 94 առողջացած։