Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ` ժամը 07։00-ի սահմաններում Նորակերտ գյուղի բնակիչ, 43-ամյա Վարդան Մելիքյանն ականատես է եղել դաժան դեպքի։ Գայլերը հոշոտել են նրա ապրուստի միջոց գառներին ու ոչխարներին։ 122 գառ ու ոչխար սատկել է, 30-ից ավելին էլ՝ վնասվածքներ ստացել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գայլերը հոշոտել են նրա ապրուստի միջոց գառներին ու ոչխարներին, ինչի հետևանքով 122 գառ ու ոչխար սատկել են, 30-ից ավելին էլ վնասվածքներ է ստացել, որոնց մի մասը չեն ապրի։Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին.
«Չգիտենք՝ ում դիմենք՝ Գեղարքունիքի մարզպետի՞ն, թե՞ կառավարությանը։ Էս ընտանիքը վարկ էր վերցրել ու սրանով էին զբաղվում։ Հիմա փաստի առաջ են կանգնել։ Ուզում ենք հավատանք, որ մարզպետարանն ու կառավարությունն անօգնական չեն թողնի Վարդանին։
Ընտանիքի անդամներն առավոտից իրիկուն հողի հետ կենաց-մահու պայքար են տվել, զբաղվել են անասնապահությամբ։ Հիմա տարվա վերջ պետք է էղածը վայելեր, եկամուտը վաճառեր, նախ վարկերը մուծեր, իսկ մի քանի կոպեկ էլ դներ տան վրա, իսկ հիմա ընտանիքի անդամները փաստի առաջ են կանգնել»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։