Խոսակցությունից հետո կորոնավիրուսն օդում մնում է 14 րոպե

Խոսակցության ժամանակ բերանից դուրս թռչող միկրոկաթիլները, որոնք պարունակում են  կորոնավիրուս, կարող են օդում մնալ մինչև 14 րոպե։  Գազետա.ռու-ի հաղորդմամբ, զգուշացնում են ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների ներկայացուցիչները:

Հետազոտության հեղինակները խնդրել են կամավորներին արտասանել այս կամ այն բառերը, իսկ իրենք հատուկ լազերների օգնությամբ չափել են, թե որքան են օդում մնում միկրոկաթիլները: Պարզվել է, որ բարձրաձայն խոսակցության մեկ րոպեի ընթացքում ձևավորվում է առնվազն հազար նման միկրոկաթիլ, որոնք օդում մնում են ավելի քան 8 րոպե, իսկ որոշ դեպքերում՝ մինչև 14:

Սա, ըստ գիտնականների, ծանրակշիռ փաստարկ է, որպեսզի վարակված մարդիկ դիմակ կրեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ