Մարտին համացանցում նկարներ տարածվեցին, որ Մարզահամերգային համալիրի ներսում մահճակալներ են, արդյոք դրանք պետք եղան:
Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ-ում նման ՀՀ փոխվարչապետ, Պարետ Տիգրան Ավինյանին նման հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պտգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:
«Ի պատասխան Ավինյանն ասաց. «Այո, այդ որոշումը կայացվել էր մարտին: Դա ռեզերվային տարբերակ էր, եւ ոչ միայն մարզահամերգային համալիրում էր նմանատիպ մահճակալային ֆոնդ նախապատրաստվում, այլեւ տարբեր մարզերում տարբեր համալիրներում: Այդ տարբերակից մենք զերծ ենք մնացել, հուսով եմ, այդ ռեզերվի կարիքը չենք ունենալու: Բայց պետք չի մոռանալ, թե ինչ վիճակում էին հայտնվել տարբեր երկրներ, որոնք ուղղակի հնարավորություն չունեին բուժկենտրոններում պահելու հիվանդներին: Սա թող բոլորի համար սթափեցնող լինի»: