«Հայաստան վերադարձող քաղաքացիները ոչ թե գնալու են 14-օրյա կարանտինի, այլ ինքնամեկուսացման ռեժիմի»․ պարետ

Վաղվանից այն անձինք, որոնք օդային ճանապարհով վերադառնում են, ոչ թե 14 օր կարանտինում են անցկացնելու, այլ գնալու են ինքնամեկուսացման ռեժիմի: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Նախապես պետք է իրենցից հավաքագրվի, պետք է ունենանք իր հեռախոսի համարը, հասցեն, որի միջոցով պետք է պարբերաբար կապի դուրս գանք:

Օդային տարածքի բացում նախապես պլանավորում ենք անել հունիսի կեսերից։ Մենք արդեն իսկ եկող քաղաքացիներին ուղարկում ենք ինքնամեկուսացման, վաղվանից այդպես ենք սկսելու անել և էֆեկտիվորեն հետևելու ենք, որ նրանք պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը։ Եվ անպայմանորեն տուգանելու ենք այն անձանց, ովքեր այդ ռեժիմը խախտում են»,-ասաց պարետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ