Տեղորոշման գործիքը շատ կարեւոր է, որովհետեւ դրանով մենք հետեւում ենք ինքնամեկուսացված անձանց կողմից կանոնների պահպանմանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Շուտով ներդնելու ենք նոր համակարգ, Հայաստանը բաժանվելու է 119 շրջանների, որտեղ գործելու են մեկական ոստիկանության եւ մեկական ԱԻՆ աշխատակիցների խմբեր: Նրանք ինքնամեկուսացման ցուցում ունեցող անձանց ինքնամեկուսացման փաստը պետք է ստուգեն եւ համակարգին անզդանշան տան:
Ինչ վերաբերում է տեղորոշման համակարգին, դրանով մենք ունեցել ենք 1938 հիվանդի կոնտակտավոր անձանց տեղորոշում: Մոտավորապես այդ թիվը տրված համակարգով եղել է մոտ 30 հազար, որոնցից ֆիլտրվել են հիվանդի հետ իրապես շփում ունեցած անձանց շրջանակը: Դա աշխատանքի արդյունավետությունն ավելացնում է 20-30 տոկոսով»,-ասաց փոխվարչապետը: