Քոչարյանը հոկտեմբերի 27-ից հետո արգելեց պատասխանել ԱԺ հարցերին. նոր՝ սկանդալային մանրամասներ

1999թ. հոկտեմբերի 27-ին լրագրող Նաիրի Հունանյանի և նրա համախոհների կողմից ՀՀ ԱԺ-ի վրա կատարվեց հարձակում, որը տեղի է ունեցավ հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ:

Խմբի գործողությունների արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ:

Այս ամբողջ տարիների ընթացքում, փոփոխվել ու մոռացվել են ԱԺ նախկին դահլիճի արտաքին տեսքը, ձևը ու նույնիսկ պատերը, սակայն 16 տարի առաջվա աշնան երկրորդ ամսվա չորրորդ չորեքշաբթին չի մոռացվել:

Հոկտեմբերի 27-ը մեր պատմության մեջ կմնա որպես ամենամութ ու խորհրդավոր էջերից մեկը, որի մասին ինչ-որ բան իմացողները, որպես կանոն, լռում են, իսկ չիմացողները սիրում եմ տարատեսակ կարծիքներ հայտնել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ