Կորոնավիրուսով վարակվածներից 660-ը թոքաբորբ ունի, 66-ի վիճակը ծանր է

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 66 հոգի ծանր վիճակում է, 33-ը՝ ծայրահեղ ծանր։

Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, մամուլի ասուլիսին հայտնեց  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

«Ներկայումս 2218 անձ բուժվում է, 660 հոգի թոքաբորբ ունի, 66-ը ծանր վիճակում է, 33-ը՝ ծայրահեղ ծանր։ 6 հոգի միացված է  արհեսատական շնչառության ապարատին»,- ասաց նա։

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած, 49-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 36016 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 142 նոր դեպք և 72 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 81 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ