Կառավարության քննարկմանը այսօր առաջարկվել է ծրագրային մի փաթեթ՝ երեխա ունեցող ընտանիքների կողմից բնակարանների ձեռքբերումը հեշտացնելու համար։ Դրանով պետությունը վճարելու է կանխավճարի մի մասը, իսկ մյուս մասը, եթե մարզում է գնվում տունը, ապահովագրելու է։
«Ձեր ասածով ստացվեց, որ մարդը կարող է մի 50 հազար դրամ վճարելով արդեն բնակարանը ձեռք բերի»,- ասաց Փաշինյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն առաջարկեց թվային դետալները հետագայում հրապարակել, սակայն վարչապետը չհամաձայնեց։ Ապա հենց վարչապետն էլ խոստացավ, որ թվային հարցերը կհրապարակեն հետո, որպեսզի կառավարության նիստի ժամանակ թվաբանություն չանեն։