«Սուրեն Պապիկյանը ներկա չէ Կառավարության նիստին. նախարարն ինքնամեկուսացված է»․ Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, և այդ պատճառով նախարար Սուրեն Պապիկյանը բացակայում է Կառավարության այսօրվա նիստից. նա ինքնամեկուսացվել է:

«Ցավոք սրտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ունենք գրանցված դեպքեր, և այսօր պարոն Պապիկյանը այդ պատճառով ինքնամեկուսացված է»,- ասաց փոխվարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ