Հարցում. Ի՞նչ եք կարծում, պետք է երկարացնել արտակագ դրությունը

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը կեսօրին դուրս է եկել կառավարության շենքից ու ոտքով շրջել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, զրուցել անցորդների հետ ու հորդորել նրանց, որ դիմակներ դնեն ու կրեն ձեռնոցներ, խստագույնս պահպանեն պարետատան ցուցումները:

Քաղաքացիների հարցին ի պատասխան՝ վարչապետը ասել է, որ արտակարգ դրությունը երկարաձգվելու է, բայց սահմանափակումները՝ ոչ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Հայաստանում կորոնավիրուսի հակաճգնաժամային միջոցառումնրի շրջանակում արդեն ծախսվել է 73 միլիարդ դրամ, որից օգտվել է 1,1 միլիոն մարդ։ Այս մասին այսօրվա ուղիղ միացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, սակայն, նշեց, որ կորոնավիրուսը թափ է հավաքում Հայաստանում, և եթե այդպես շարունակվի, ապա ստիպված են լինելու կրկին սահմանափակումներ մտցնել։ Փաշինյանն ասաց, որ դա ոչ ոքի սրտով չէ, ինչի համար էլ պետք է պահպանել կանոնները։

«Ես ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային կանոնները», – ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ