Չորսամյա աղջնակը անգլիական Սաութհեմփթոն քաղաքում, որը գտնվում է Հեմփշիրի կոմսությունում, փրկել է մոր կյանքը, որի մոտ սկսված է եղել ասթմայի նոպա։ The Mirror պարբերականի փոխանցմամբ, 32-ամյա Քեթի ՀամՖրիսը խաղացել է իր չորսամյա դստեր՝ Ֆեյայի հետ տանը, երբ սկսել է ասթմայի նոպա։
Չեն օգնել ինգալյատորները եւ կինը սկսել է գիտակցությունը կորցնել։ Կինը կարողացել է միայն ասել, որ իրեն օգնություն է պետք։ Դուստրը կարողացել է զանգել արտակարգ ծառայություններ եւ օգնության կանչել։
Փրկարարները նշել են, որ երեխան իրեն շատ հանգիստ ու հավասարակշռված է պահել տարիքի համեմատ։ Քեթիին տեղափոխել են հիվանդանոց եւ ադրենալինի ներարկում արել։ Արդեն ուշքի եկած Քեթին պատմել է, որ եթե Ֆեյան չլիներ, ինքը չէր փրկվի։