«3 վիրահատություն տարած մարդուն անընդհատ մերժում են». Քոչարյանի փաստաբան

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի միջնորդությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։

Հիեցնենք, որ մայիսի 8-ին կայացած դատական նիստի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայացրել էր Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ 3 միջնորդություն՝ կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու։ ՀՀ նախկին վարչապետեր Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանն ու Կարեն Կարապետյանը եւ Արցախի վարչապետ Անուշավան Դանիելյանն անձնական երաշխավորությամբ խնդրել էին դատարանից կալանքից ազատել Քոչարյանին՝ խոստանալով, որ նա որեւէ տեղ չի գնա, բարեխղճորեն կներկայանա դատաքննությանը:

Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին  է պատասխանել Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ