Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից 2–ի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին , ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։

«Երեկ կորոնավիրուսի թեստ հանձնած աշխատակիցն է եւ նրա հետ շփված եւս 1 աշխատակից, երկուսն էլ մեկուսացված են։ Իմ տեղեկություններով նրանց ընտանիքի անդամների մոտ հաստատված դեպք չկա»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ  Մանե Գեւորգյանը նշել էր, որ ամեն անգամ աշխատանքի գնալիս մուտքի մոտ ջերմաչափում են աշխատակիցներին եւ երեկ նրանցից մեկի մոտ ջերմություն է եղել, թեստավորվել է։ Նրա շփման շրջանակն էլ էր հաստատված՝ 1 աշխատակից է, որն այդ պահին նույնպես մեկուսացված էր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ