Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատավոր Դանիբեկյանը մերժեց միջնորդությունը

Դատավոր Աննա Դանիբեկյանը քիչ առաջ մերժեց մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու միջնորդությունը:

Հիշեցնենք՝ մայիսի 8-ի դատական նիստում ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ էին ներկայացրել:

Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն այսօր ներկա չէր դատական նիստին. երեկ նա վիրահատության է ենթարկվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Լրագրողների հետ ճեպազրույցում Ռ. Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը կարծիք է հայտնել, որ իրենք վերաքննիչ դատարանում կբողոքարկեն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի այսօրվա որոշումը: «Հետագա իրավական այլ գործողությունների մասին կտեղեկացնենք»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ