«Ոտի վրա էդ հարցերը չեմ կարա լուծեմ». վարչապետը՝ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացուն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Երեւան քաղաքում շրջայց կատարելու ընթացքում մոտեցավ մի քաղաքացի եւ հայտնեց, որ 10 տարի է՝ դատավիրավական համակարգից տուժել է եւ օգնություն խնդրեց։

«Կներեք, ես նոյեմբերի 27-ի ինքնահրկիզվող անձն եմ, ձեզանից ներողություն եմ խնդրում, որ այդ քայլին եմ դիմել։ Տարբեր տեղեր եմ դիմել։ Երեկ ձեր զրույցն եմ լսել պարոն Բադասյանի հետ՝ դատավորների մասին։

Ես էլ 10 տարի է՝ տուժված եմ դատաիրավական համակարգից»,- ասաց քաղաքացին։ Վարչապետն էլ ասաց. «Ոտի վրա էդ հարցերը չեմ կարող լուծել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ