ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Երկու օր է՝ տարբեր հոգևորականներ կրկին իմ նկարներն են հրապարակում և բարձր արժեքներից խոսում, մեկ ու մեջ կարդում եմ, որոշ բաների համաձայն եմ, որոշ բաների՝ ոչ։
Բայց Աստված իրենց դատավոր։ Ես այդ հոգևորականների զգեստով մարդկանց, ովքեր չեն հանդարտվում և իրար հերթ չտալով՝ կրկին ուզում են վեր հանել նախկինում եղած գնահատականները և իմ հետ բանավեճ վերսկսել, մի բան կարող եմ ասել՝ հանդարտվեք։
Հ․Գ․ Որքան մեծ էիր, Վազգեն Ա կաթողիկոս, և որքան հաճախ ենք մենք քեզ հիշում ու կարոտում»,- գրել է ԱԺ փոխխոսնակը: