«Ես ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային կանոնները»․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի հակաճգնաժամային միջոցառումնրի շրջանակում արդեն ծախսվել է 73 միլիարդ դրամ, որից օգտվել է 1,1 միլիոն մարդ։ Այս մասին այսօրվա ուղիղ միացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, սակայն, նշեց, որ կորոնավիրուսը թափ է հավաքում Հայաստանում, և եթե այդպես շարունակվի, ապա ստիպված են լինելու կրկին սահմանափակումներ մտցնել։ Փաշինյանն ասաց, որ դա ոչ ոքի սրտով չէ, ինչի համար էլ պետք է պահպանել կանոնները։

«Ես ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային կանոնները», – ասաց Փաշինյանը։

Հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, May 12, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ