Իրանցի գիտնականներին հաջողվել է նանոտեխնոլոգիաների միջոցով ստեղծել թեստ, որն ի զորում է կես րոպեում հայտնաբերել կորոնավիրուսի վարակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Mehr գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ թեստը երեսուն վայրկյանում կարող է հայտնաբերել վարակն 95% ճշգրտությամբ:
Կորոնավիրուսի նոր թեստը դեռևս լիցենզավորում չի անցել:
Հավել ենք՝ Հայաստանում մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 146 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 11-ին հաստատվել է կորոնավիրուսի 3538 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 33313 (վերջին մեկ օրում՝ 752): Փաստացի այս պահին բուժվում է 2042 անձ (մեկ օրում ավելացել է 72-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 1430 անձ (վերջին մեկ օրում՝ 71 մարդ), 47 պացիենտ մահացել է (ավելացել է 1-ով):
Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 19 է: