ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի կորոնավիրուսի թեստի պատասխանն արդեն հայտնի է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել:

«Բարեկամներ, երեկ ցերեկը ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է։ Ըստ երևույթին՝ նախորդ օրը մրսել էի։

Այլ սիմպտոմներ չունեի, բայց ապահովության համար գիշերը կորոնավիրուսի թեստ հանձնեցի։ PCR թեստի պատասխանը քիչ առաջ ստացա, բացասական է։

Քանի որ ջերմությանս և կորոնավիրուսի թեստ հանձնելու մասին լուրը լայնորեն տարածվել էր, հուսով եմ՝ այս լուրն էլ կտարածվի, որ հետս ուղղակիորեն և անուղղակիորեն շփված մարդիկ հանգիստ լինեն»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ