Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը հնարավոր է կրկին երկարաձգվի

Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը հնարավոր է կրկին երկարաձգվի:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 13-ից Հայաստանում հայտարարվել էր 30-օրյա արտակարգ դրություն, սակայն ապրիլին այն երկարաձգվեց ևս 30 օրով՝ մինչև մայիսի 14:

«Արտակարգ դրության երկարաձգման հարցը քննարկվում է»,-  տեղեկացրեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հավելենք՝ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 33313:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 71 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 82 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 19 է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ