«Իշխանավորներն ու բժիշկները «իրենց գլխով են պատասխան տալու» մարդկանց մահվան համար». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի իշխանավորներին ու բժիշկներին զգուշացրել է, որ COVID-19-ի տարածման պայմաններում «իրենց գլխով են պատասխան տալու» մարդկանց մահվան համար:

Երկրի ղեկավարը պահանջել է անել առավելագույնը նրանց կյանքերը փրկելու համար՝ գրում է РИА Новости-ն:

Բելառուսի նախագահը նշել է, որ այդ հարցն իր խիստ վերահսկողության տակ է: Երկրի ղեկավարի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի Մինսկի մեթոդից օգտվել են նաև մյուս երկրները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ