«Ուշքի եկեք, դուք ալերգիա ունե՞ք ազատամարտիկներից և զոհվածների ընտանիքներից». Մարգարիտա Խաչատրյան

Շուրջ մեկ տարի «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության համակարգող խորհուրդը դիմել է կառավարությանը եւ ակնկալիքը եղել է այն, որ ավելացվի զոհված ազատարակտիկների ընտանիքներին տրվող 30 հազարական պարգեւավճարները:

Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

«Մեկ տարվա կտրվածքով կառավարության կողմից 8-10 դիմումների ոչ մի արձագանք չենք ստացել: Մեկ օրվա ընթացքում սրբապղծությունը մտնում է  Ազգային ժողով եւ քննարկման առարկա է դառնում, մեծամասնությունն էլ կողմ է քվեարկում: Երեկ էլի ունեինք կորուստ, մի անգամ չեմ տեսել թե կառավարությունը, թե ԱԺ-ն իր ցավակցական ուղերձը հղի մայրերին: Արդյոք մենք սխալվել ենք, որ մեր բալեքին տվել ենք հայրենիքի պաշտպանությանը»,-ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ