Լոս Անջելեոսում ՀՀ գլխավոր հյուպատոսության օժանդակությամբ ընթացիկ տարվա մայիսի 2-ին եւ 9-ին կայացել են Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երեւան չվերթներ. Հայաստան է վերադարձել 34 ՀՀ քաղաքացի։
Այս մասին տեղեկացնում են Լոս Անջելեսում ՀՀ գյխավոր հյուպատոսությունից։
«Ս.թ. մայիսի 2-ին եւ 9-ին կայացավ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երեւան չվերթը, որով Կալիֆորնիայից մայիսի 2-ին Հայաստան վերադարձան ՀՀ 13 քաղաքացի, իսկ մայիսի 9-ին՝ ՀՀ 21 քաղաքացի։
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ, լոգիստիկ օժանդակություն ցուցաբերեց Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ լուծելով, մասնավորապես, նրանց ուղեբեռի եւ շենգենյան մուտքի արտոնագրերի հարցը։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության դիվանագետները ներկա են եղել Լոս Անջելեսի օդանավակայանում՝ ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի գործընթացը անխափան կազմակերպելու համար»,- տեղեկացնում են հյուպատոսությունից։