Լարված իրավիճակ ԿԲ-ի դիմաց. քաշքշուկ սկսվեց ոստիկանների եւ ցուցարարների միջեւ

Կենտրոնական բանկի դիմաց այսօր՝ մայիսի 12–ին, լարված իրավիճակ է սկսվել ոստիկանների եւ այնտեղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների միջեւ։

Ամեն ինչ սկսվում է, երբ ոստիկանները փորձում են բերման ենթարկել ակցիայի կազմակերպիչներից Մանուել Մանուկյանին։

Քաշքշուկի ընթացքում լսվում էին քաղաքացիների ձայները, որ իրենց հարվածներ են հասցնում։ Ոստիկանները ուժ գործադրելով մեքենան նստեցրին Մանուել Մանուկյանին եւ մի քանի քաղաքացիների։ Այս պահին փակ է Վազգեն Սարգսյան փողոցը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ