«Չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել, սպառնալ ՄԻՊ-ին»․ Արման Թաթոյանը՝ Վաղարշակ Հակոբյանին

Պարոն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել իմ վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթին:

«Եվ մյուս անգամ չփորձեք սպառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին: Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները, ավելին, դուք նույնիսկ չեք տիրապետում, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ: Ես ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ»,-ասաց նա:

Նիստը վարող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց. «Ես առաջարկում եմ պատգամավորների նկատմամբ խոսելիս ուրիշ ձեւով խոսել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ