«Փրկեցին ինձ եւ ես նորից ծնվեցի»․ պատմում է Լիլիթ Չիբուխչյանը՝ ինչպես է բուժվել կորոնավիուսից

«Ես՝ Լիլիթ Չիբուխչյանս, 42 տարեկան եմ, արտերկրից եմ եկել, գալուց երկու օր հետո զգացել եմ, որ լավ չեմ զգում ինձ, թուլություն ունեմ, կոկորդս է ցավում, բարձր տաքություն ունեմ,  նույնիսկ արդեն չէի կարողանում շնչել։

Շտապօգնություն կանչեցինք եւ ինձ տարան Նորք ինֆեկցիոն հիվանդանոց»։ Այս մասին պատմել է Լիլիթ Չիբուխչյանը՝ ՀՀ փոխվարպետ  պարետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջում՝ «Մենք միասին ենք հաղթահարելու» խորագրով տեսանյութում։

«Պարզվեց, որ երկկողմանի թոքաբորբ ունեմ եւ վարակվել եմ կորոնավիրուսով։ Ինձ թվում էր, թե այլեւս չեմ լավանա․․․ 25 օր պառկել եմ հիվանդանոցում։ Բժիշկները շատ հոգատար էին, հարազատի նման ինձ վերաբերվեցին, հանեցին այս վիճակից, իմ հոգեբանն ունեի, ամեն օր գալիս էր։

Բժիշկներն ասում էին՝ դու ուժեղ ես, դու կարող ես։ Ու եղավ։ Մենք միասին կարող ենք հաղթահարել։ Պահպանեք հիգիենայի կանոնները, քիչ շփվեք, որ չվարակվեք։ Հիմա ես ամեն ինչին այլ աչքերով եմ նայում։ Փրկեցին ինձ եւ ես նորից ծնվեցի», պատմել է Լիլիթ Չիբուխչյանը։

Միասին ենք հաղթահարելու

Միասին ենք հաղթահարելու#ՊահպանիրԿանոնները#ԿանխիրՏարածումը#ՓրկիրԿյանքեր

Posted by Tigran Avinyan / Տիգրան Ավինյան on Monday, May 11, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ