Վայոց Ձորի Արենի համայնքում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը։
«Հաստատվել է մի 60-ամյա կնոջ մոտ նախօրեին։ Եվս երկու հոգու քիչ առաջ ջերմությամբ տեղափոխել են, մեկը՝ կնոջ ամուսինը, մյուսը՝ ընտանիքի հետ շփված անձ։ Ինքնամեկուսացման ցուցում է տրված կոնտակտավորներին։
Ահագին մարդկանց հետ է շփվել, մեծ գյուղ է, հիմա զբաղված են նրանց հայտնաբերելով, մտահոգված ենք»,- նշեց գյուղապետը։