Արցախի պաշտպանության բանակի զորամասերում, մարտական հենակետերում պայմանները շարունակաբար բարելավվում են:
Զորամասերի 80 տոկոսում արդեն ճաշարաններն անցել են սննդի մատակարարման նոր համակարգին:
Հիշեցնենք, որ Զինված ուժերում փորձարկվում է մասնավոր ընկերությունների միջոցով զինվորների սնունդը կազմակերպելու մեթոդը:
Ծրագրով նախատեսվում է արմատապես փոխել ճաշացանկը, կապիտալ նորոգել ճաշարանները, դրանք հագեցնել նոր խոհանոցային սարքավորումներով, «իշաոտնուկները» փոխարինել աթոռներով: