Վերջին սրիկայությունը. Մանվելի ու Քոչարյանի միավորումը ընդդեմ Նիկոլի

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը վստահ է, որ ազատության մեջ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանը այլևս չի կարող վախի մթնոլորտ սերմանել Էջմիածնում։

«Մանվել Գրիգորյանը այլևս գործոն չէ Էջմիածնում այն իմաստով, որ նախևառաջ նա չունի իշխանության հովանավորությունը, որը ուներ նախկինում: Այսինքն, ըստ էության, ամենաթողության արդյունքում էր և իշխանական հովանավորչության արդյունքում էր, որ Մանվել Գրիգորյանը կարողանում էր անպատիժ անել գրեթե ամեն ինչ, պահեր վախի մթնոլորտում Էջմիածինը։

Մանվել Գրիգորյանը էջմիածնեցիների մեծամասնության կողմից ոչ բարյացական վերաբերմունք է վայելում, և ես օբյեկտիվորեն վստահաբար կարող եմ պնդել, որ Մանվել Գրիգորյանը չի կարող որևէ ազդեցություն ունենալ այսօր էջմիածնում, առավել ևս՝ վախ սփռել։

Բայց միգուցե կա նաև այդ ամենի սուբյեկտիվ ընկալում: Քանի որ մարդիկ տասնամյակներ ապրել են այդ մթնոլորտում, և միգուցե արդեն իներցիոն, ենթագիտակցական վախ է․․․»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ