Մայիսի 10-ին, ժամը 13։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Շատին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի սահք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 9-րդ կմ-ի մոտակա սարալանջից տեղի է ունեցել հողաշերտի (մոտ 5 խմ) սահք դեպի ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով ճանապարահատվածը դարձնել է միակողմանի երթևեկելի, իսկ ճանապարհահատվածով ընթացող KIA մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հենրիկ Բ․) վնասվել է և արգելափակվել թափված հողաշերտի մեջ․ տուժածներ չկան:
Փրկարարները ճանապարահատվածից հեռացրել են քարերը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան արգելափակումից դուրս բերել։
«Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները թափված հողաշերտը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։