Հայկական եկեղեցի Աֆրիկայի Սվազիլենդի մայրաքաղաք Մբաբանեից ոչ հեռու գտնվող Փայն-Վելլի անունով վայրում

Եկեղեցին հիմնվել է 1985-ին Գրիգոր Դերբելյան անունով հայի կողմից,Աֆրիկայի Սվազիլենդի մայրաքաղաք Մբաբանեից ոչ հեռու գտնվող Փայն-Վելլի (Սոճենու հովիտ) անունով վայրում: Մատուռի շինարարությունը  տևել է չորս տարի և ավարտվել 1989-ին: Փոքր տաճարն ունի երկու գմբեթ, որոնցից մեկը ծառայում է զանգակատուն:

Եկեղեցու հետին պատը հենված է հսկայական քարի, որը խորանի հիմք է ծառայում՝ Գեղարդի եկեղեցու նման: Սուրբ Հարության եկեղեցու օծման արարողությունն անցել է խիստ հայկական կանոններով, չէ որ այն Հայկական Առաքելական եկեղեցու պաշտոնական տաճարն է Սվազիլենդում: Տաճարի կողքով հոսում է մի փոքրիկ գետակ, որը Դերեբեքյանն անվանել է Արաքս և նույնիսկ այդ անունով փոքր ցուցանակ է տեղադրել:

Գրիգոր Դերբելյանը ցեղասպանությունից մազապուրծ հայերի ժառանգ է: Ցեղասպանության ժամանակ նրա մայրը՝ 20 օրական երեխան գրկին, ոտքով հասել է Կահիրե՝ ամուսնու մոտ, սակայն մի քանի ամիս անց՝ մահացել: Այսօր Սվազիլենդում ապրում է 8-10 հայ: Մատուռը և վանքապատկան հողերը խնամելու հարցում սվազիլենդցի հայերին օգնում են հարևան ՀԱՀ-ի հայերը:

Սվազիլենդի Մսվաթի III թագավորը հայկական Սուրբ Հարության մատուռը և վանքապատկան հողերը 2016 թ. հունվարին պաշտոնապես փոխանցել է Էջմիածնի կաթողիկոսարանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ