Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմը նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այսօր ` դեկտեմբերի 25 –ին, Օլիմպավանում մեծարել և պարգևատրել է այս տարի առավել բարձր արդյունքներով աչքի ընկած մեր առաջատար մարզիկներին:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ծանրամարտից Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանին, Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի բրոնզե մեդալակիր , հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանին և ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին ՀԱՕԿ նախագահը բնակարան է նվիրել:
Աշխարհի ու Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ծանրորդ Գոռ Մինասյանին, հունահռոմեական ոճի ըմբիշներ աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, Արթուր Շահինյանին, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանին, ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանին, ջրացատկորդներ, Եվրոպայի երրորդ մրցանակակիրներ Լև Սարգսյանին,Վլադիմիր Հարությունյանին և հեծանվորդ, Եվրոպայի մինչ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանին Գագիկ Ծառուկյանը նվիրել է ավտոմեքենաներ: