ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմնականում դադարում են, և առաջիկա 10 օրերին օրվա մեծ մասն ունենալու ենք արևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը վաղվանից սկսած բարձրանում է, մայիսի 11-15-ին այն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Կարճատև անձրևներ հանրապետության առանձին վայրերում կլինեն հիմնականում երեկոյան ժամերին»։
Մայիսի 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա։
Երևան քաղաքում՝ մայիսի10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-17մ/վրկ։ Մայիսի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: