Սարսափելի վթար. Արմավիրի մարզում վթարի արդյունքում մայր ու որդի տեղում մահացել են

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 00:15-ի սահմաններում Վարդանաշեն-Երասխահուն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երասխահուն գյուղի բնակիչ, 27-ամյա Իսլամ Շաբաբյանի վարած ВАЗ 2107 մակնիշի առանց համարանիշի և Մարգարա գյուղի բնակիչ Հայկ Խաչատրյանի վարած BMW մակնիշի 16 AP 600 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: 07-ը կողաշրջվել է:

Վթարի հետևանքով 07-ի վարորդ Ի. Շաբաբյանն ու նրա ուղևոր, Երասխահուն գյուղի բնակիչ, 66-ամյա Ազնիվ Ուզոևան տեղում մահացել են, իսկ մյուս ուղևոր, Երասխահուն գյուղի բնակիչ, 18-ամյա Ռուզաննա Բաքոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ BMW-ի վարորդ Հ. Խաչատրյանը՝ «Արմավիր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզային փրկարարական վարչության թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները BMW-ի վարորդին նախ մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որից հետո մահացածների մարմինները պատգարակով մոտեցրել են մյուս շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումրատակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները: Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սևակ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կայքի տեղեկություններով՝ որ մահացածները մայր ու որդի էին, իսկ վիրավոր Ռ. Բաքոյանը՝ մահացած վարորդի կինն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել 07-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ