Չինացի վարակաբանը նշել է կորոնավիրուսի ամենավտանգավոր հատկանիշը

Չինացի վարակաբան, պրոֆեսոր Չժուն Նյանշանը պատմել է, թե ինչով է վտանգավոր կորոնավիրուսը եւ ինչպես նրանից պաշտպանվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Խուանցյուվան պորտալին։

Մասնագետը նշել է SARS-CoV-2-ի բարձր վարակայնությունը՝ այն սեզոնային գրիպից, սուր շնչառական վիրուսային վարակից եւ MERS կորոնավիրուսից ավելի արագ ու հեշտ է փոխանցվում։ Այդ պատճառով նոր վարակից պաշտպանվելու համար անհրաժեշտ է կազմակերպել պայքարի քառաբաղադրիչ համակարգ։ Դա վաղ պաշտպանությունն է, վաղ հայտնաբերումը, վաղ ախտորոշումը եւ վաղ մեկուսացումը, հստակեցրել է պրոֆեսորը։

Բժշկի խոսքերով՝ վաղ պաշտպանությունը անհատական միջոցառումներն են՝ դիմակներ եւ ձեռնոցներ կրելը, ձեռքերը լվանալը, սոցիալական հեռավորության պահպանումը։ Այս միջոցառումները արդյունավետ են, քանի որ կորոնավիրուսը փոխանցվում է հիմնականում անմիջական շփումներից եւ մակերեւույթների միջոցով, պարզաբամել է Նյանշանը։

Վաղ հայտնաբերման համար անհրաժեշտ է արագ գտնել այն մարդկանց, ովքեր տառապում են COVID-19-ին նմանվող աղտանիշներից՝ մասնավորապես, մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում ջերմաչափումներ կատարել։ Բացի այդ, կարեւոր է հենց մարդկանց պատասխանատու մոտեցումը՝ կասկածելի ախտանշանների դեպքում անհրաժեշտ է միանգամից դիմել բժիշկներին։ Հիվանդության նշաններից նա անվանել է թուլությունը, տենդը, չոր հազը եւ ատիպիկ հոգնածությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ