«Մերժելով և չընդունելով բռնությունը և որևէ կերպ չարդարացնելով ինքներս մեզ, այնուամենայնիվ, երբ մարդու արժանապատվությունը պարբերաբար, հետևողականորեն փորձում են նսեմացնել, ոտնահարել, այդ թվում՝ սեռական բնույթի հայհոյանք հնչեցնելով, փաստորեն, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով՝ «Իմ քայլը» չպիտի տրվեր «սադրանքներին»:
Եթերի ընթացքում Մակունցը հայտնել է, որ Բաբկեն Թունյանի՝ ամբիոնից ելույթը, որին հաջորդեց ծեծկռտուքը, անձնավորված չի եղել:
Մանրամասները՝ տեսանյութում: